Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ լրջորեն անհանգստացած են վերջերս հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում մարդկային կյանքեր խլած զինված միջադեպերից։
Ըստ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովի հայտարարության՝ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ:
Ռուսաստանն, ընդսմին, պատրաստ է հետագայում եւս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու իրավիճակի կարգավորման համար, մասնավորապես մասնակցել սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին։
Ռուսաստանի ԱԳՆ-ն կողմերին հորդորել է ձեռնպահ մնալ իրավիճակի հետագա վատթարացմանը հանգեցնող գործողություններից:
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Մոսկվան մտադիր է ակտիվորեն աշխատել Անդրկովկասը կայունության, անվտանգության եւ բարգավաճման գոտի դարձնելու ուղղությամբ։