Մոսկվան 2010-ից ի վեր առաջին անգամ փոխել է ղարաբաղյան խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի իր ներկայացուցչին:
11 տարի շարունակ ռուս համանախագահողի պաշտոնը զբաղեցնող Իգոր Պոպովին կփոխարինի Իգոր Խովաեւը: Հենց նա էլ ստորագրել է միջնորդական խմբի երեկ տարածած հայտարարությունը։
59-ամյա Խովաեւը մինչեւ 2015-2020-ը եղել է Ռուսաստանի դեսպանը Ֆիլիպիններում: Մինչ այդ զբաղեցրել է Վիետնամում Ռուսաստանի դեսպանության խորհրդականի պաշտոնը։