Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին Էրբիլում ընդունել է Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանին:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարությունում եւ Իրաքում քրիստոնյաների, մասնավորապես հայ համայնքի խնդիրները, ինչպես նաեւ եկեղեցիների եւ վանքերի իրավունքների պաշտպանությանը, Իրաքում քաղաքական գործընթացներին եւ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման սպառնալիքներին առնչվող մի շարք հարցեր:
Իրաքի Հայոց թեմի առաջնորդը Բարզանիին մանրամասներ է ներկայացրել հայաշատ բնակչություն ունեցող Զահո կատարած իր այցի մասին: Վերջինս բարձր է գնահատել Իրաքյան Քուրդիստանում տիրող հանդուրժողականության, խաղաղության եւ համակեցության մշակույթը: