Գերմանիայի կանցլերի կենսագիրը C. H. Beck հրատարակչության լույս ընծայած «Անգելա Մերկել. կանցլերն ու իր ժամանակը» գրքում պատմել է, թե Անգելա Մերկելը դեռ 2015-ին վախեցել է, որ Հունաստանը կարող է լքել եվրագոտին:
Ընդ որում՝ Մերկելի մեջ այդ վախը 2015-ին ավելի ուժգին է արտահայտվել, քան 2012-ին, երբ Հունաստանը հասել էր արտաքին պարտքերի ճգնաժամի գագաթնակետին:
Կանցլերի կենսագիրը՝ գերմանացի պատմաբան եւ լրագրող Ռալֆ Բոլմանը, Մերկելի վախը բացատրել է նրանով, որ ԵՄ-ն լքելուց հետո Աթենքը կարող է խորացնել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ դրանից բխող հետեւանքներով:
Բոլմանը նշել է, որ այդ վախը անհիմն չէր, քանի որ Ռուսաստանի եւ Հունաստանի պատմական կապերն ավելի խորն են, քան ընդունված է համարել Արեւմուտքում:
Հուլիսի 30-ին Գերմանիայի գրախանութների ցուցափեղկերում հայտված Անգելա Մերկելի մասին կենսագրական գիրքը առաջին իսկ օրը մեծ պահանջարկ է վայելում: