Ըստ իսպանական La Vanguardia («Ավանգարդ») պարբերականի՝ Եվրոպայի Ընդհանուր իրավասության արդարադատության դատարանն իսպանական Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմոնին զրկել է եվրապատգամավորի անձեռնմխելիությունից:
Այս տարվա մարտին Եվրախորհրդարանը ինքնավարության նախկին ղեկավարին եւ երկու այլ կատալոնացի քաղաքական գործիչների զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։ Սակայն հունիսի սկզբին Լյուքսեմբուրգում Եվրոպայի արդարադատության դատարանի փոխնախագահը ժամանակավորապես դադարեցրել Էր Եվրախորհրդարանի որոշումը:
Պուչդեմոնը Կատալոնիայի կառավարությունը գլխավորել է 2017-ին՝ այնտեղ անկախության շուրջն անօրինական հանրաքվե անցկացվելու պահին: Շատ չանցած՝ նա փախել է Բելգիա:
2019-ին Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով Պուչդեմոնն ընտրվել է պատգամավոր։ Ըստ որում՝ պիրենեյան թագավորության իշխանությունները Եվրախորհրդարանին խնդրել են դադարեցնել նրա պատգամավորական անձեռնմխելիությունը:
Իսպանիայի տարածքում գործում է կալանագիր Պուչդեմոնի նկատմամբ: Իսպանիայի դատական իշխանությունները ձգտում են հասնելու նրա հանձնմանը՝ խռովության սադրանքի եւ զեղծարարության մեղադրանքով։