Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հուլիսի 30-ին որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել եւ տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն:
Արցախի պաշտպանության բանակը հայտնել է, որ նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նախորդ տարվա նոյեմբերի 13-ից մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից տարհանվել է ընդհանուր 1620 աճյուն: