Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատավճիռ է ընդունել երկու հայ գերիների` 52-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի եւ 54-ամյա Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ: Նրանք դատապարտվել են քսան տարվա ազատազրկման, որից տասը կանցկացնեն բանտում, տասը՝ խիստ ռեժիմի գաղութում։
Ըստ «Սպուտնիկ Ադրբեջանի»՝ նրանց առաջադրվել է ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին ադրբեջանցի գերիներին խոշտանգելու մեղադրանք։
Մկրտչյանն ու Խոսրովյանը գերեվարվել են 2020-ի հոկտեմբերին ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների ժամանակ։