ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում շրջանառվում են կորոնավիրուսի բրիտանական եւ «Դելտա» շտամները։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանը եւ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միասին իրականացրել են ՔՈՎԻԴ-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն:
Ընդհանուր վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, 25-ում՝ «Դելտա» շտամը:
ՀՀ ԱՆ-ն հայտնել է նաեւ, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 1-ի դրությամբ կատարվել է 171890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120285, երկրորդ դեղաչափ` 51605։