Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց առաջին մեդալը: Մարմնամարզիկ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի մրցումներում 14,733 միավորով դարձավ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
1980 թվականին Մոսկվայում կայացած օլիմպիական խաղերից հետո Դավթյանը դարձավ առաջին մարմնամարզիկը, որը մեդալ է վաստակում օլիմպիական խաղերում։
Նա ընդամենը հինգ հարյուրերոդական միավորով զիջեց առաջին եւ երկրորդ տեղը գրաված մարզիկներին։
Ոսկե մեդալի արժանացավ Հարավային Կորեայի ներկայացուցիչ Ջեհվան Սինը (14,783)։ Արծաթը բաժին հասավ ռուսաստանցի Դենիս Աբլյազինին։ Ռուսաստանցի մարմնամարզիկը նույն արդյունքը ցուցադրեց, բայց ցատկի բարդության համար նախապատվությունը տրվեց կորեացուն։
Նշենք, որ Հայաստանի օլիմպիական թիմի անդամներ, ըմբշամարտիկներ Արթուր Ալեքսանյանը եւ Կարապետ Չալյանը վաղը կպայքարեն ոսկե եւ բրոնզե մեդալների համար։