ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արշակ Կարապետյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարար»,- նշված է հրամանագրում։
Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում էր նշանակվել 2021 թվականի հուլիսի 20-ին, իսկ այսօր Փաշինյանի որոշմամբ ազատվել էր այդ պաշտոնից։