ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար:
Այսօր՝ ավելի վաղ, ՀՀ Կառավարության որոշմամբ Գնել Սանոսյանն ազատվել էր ՀՀ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: Նա այս պաշտոնում էր 2018-ի հոկտեմբերից։ Մինչ այդ՝ 2018-ի հունիսի 4-ից, ՀՀ բնապահպանության փոխնախարարն էր։
Ըստ շրջանառվող լուրերի` Գեղարքունիքի մարզպետ կնշանակվի Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը: