Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին ղեկավար Լիլիթ Մակունցը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 4 տարի ժամկետով նշանակվել է ԱՄՆ–ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։ «ՔՊ» ընտրացուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Մակունցն ավելի վաղ հրաժարվել էր պատգամավորի մանդատից:
ԱՄՆ նախկին գործող դեսպան Վարուժան Ներսիսյանը հետ էր կանչվել հուլիսի 16-ին։