Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտնել է, որ օգոստոսի 2-ի դրությամբ հիմնադրամի շահառուների թիվը փոխվել է:
Արցախյան վերջին պատերազմում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած եւս 35 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։
Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը 4255-ն է։ Նրանցից 416-ը հիմնադրամի շահառու է դարձել Արցախյան վերջին պատերազմից առաջ:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նշել է, որ ԶԱՀ-ի պոտենցիալ շահառուները, որոնք ինչ-ինչ պատճառներով դեռեւս հատուցման դիմում չեն ներկայացրել, «Հատուցումների տրամադրման կարգ»-ին ծանոթանալուց հետո կարող են դիմել ԶԱՀ-ին: