Ըստ Google ընկերության փոխնախագահ Ռիք Օսթեռլոուի՝ ընկերությունն աշնանը վաճառքի կհանի Pixel 6 եւ Pixel 6 Pro սմարթֆոնները։ Դրանք աշխատելու են հատուկ Pixel մոդելների համար ստեղծված Tensor նոր չիպով։
Նոր սմարթֆոնները, որոնք Օսթեռլոուն բնորոշել է իբրեւ ամենակատարելագործված արհեստական ինտելեկտ, հագեցած կլինեն կատարելագործված խցիկով եւ խոսքի ճանաչման տեխնոլոգիայով։