Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Արցախյան վերջին պատերազմի ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն օգոստոսի 3-ին շարունակել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է երեք հայ զինծառայողի աճյուն:
Եվս երեք աճյուն ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների հատվածում:
Այսպիսով՝ օգոստոսի 3-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է վեց աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել եւ տարհանվել է 1629 աճյուն: