ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը օգոստոսի 3-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին եւ դեսպանության նախկին ու նորանշանակ ռազմական կցորդներին:
ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի՝ գնդապետ Անդրեյ Գրիշչուկի ռազմադիվանագիտական առաքելության ավարտի եւ նորանշանակ կցորդի՝ գնդապետ Իգոր Շչերբակովի նշանակման առիթով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր, ներկայացվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները: