Ըստ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) անվերադարձ եւ առանց լրացուցիչ պայմանների Ուկրաինային կտրամադրի ավելի քան 2,7 մլրդ դոլար:
Որոշումը ԱՄՀ Կառավարիչների խորհուրդն ընդունել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւայի առաջարկով՝ կորոնավիրուսային համավարակից տուժած տնտեսության վերականգնման ծրագրի շրջանակում: