Մինսկում մեկնարկել է Բելառուսի ընդդիմության երկու առաջնորդների՝ Մարիա Կոլեսնիկովայի եւ Մաքսիմ Զնակի դատավարությունը, որը կանցկացվի փակ դռների հետեւում։ Նրանց կալանավորել են անցած տարվա վիճահարույց նախագահական ընտրություններից հետո սկսված բազմահազարանոց բողոքի ցույցերից հետո։
Դատախազությունն ընդդիմադիրներին մեղադրում է իշխանությունը բռնազավթելու փորձի եւ ազգային անվտանգությանը սպառնացող հայտարարությունների համար։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է մինչեւ12 տարվա ազատազրկում։