Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակի պետական ծառայությունից հայտնել են, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում`դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1630 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծռայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։