Անկարայում երեկ մեկնարկել են «Կովկասյան արծիվ» անվամբ համատեղ զորավարժությունները, որոնք կավարտվեն օգոստոսի 8-ին։
Միջոցառմանը մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները: Ուկրաինան դիտորդ է այդ զորավարժություններում։
Զորավարժության նպատակն է ուժեղացնել համագործակցությունը բոլոր կողմերի հատուկջոկատայինների միջեւ, փորձի եւ գիտելիքի փոխանակումը, ինչպես նաեւ համատեղ օպերացիաներ իրականացնելու մակարդակի բարձրացումը։
Թուրքական կողմից զորավարժություններին կմասնակցեն մեկ հատուկ նշանակության ստորաբաժանում, մեկ պայմանագրային դիպուկահար, երկու բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ եւ մեկ ծանր փոխադրող ուղղաթիռ։