Դեղորայքի եվրոպական գործակալությունը եւ Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման եվրոպական կենտրոնը համատեղ հայտարարություն են արել՝ նշելով, որ Եվրամիությունում հաստատված պատվաստանյութերից յուրաքանչյուրով ամբողջական պատվաստումն ապահովում է հիվանդության ծանր ընթացքից կամ կորոնավիրուսային մահից պաշտպանության բարձր մակարդակ, ինչը վերաբերում է նաեւ «Դելտա» տարբերակին:
Պաշտպանության ամենաբարձր մակարդակը գրանցվում է պատվաստանյութի վերջին դեղաչափի ներարկումից 7-14 օր անց:
Վերոնշյալ կազմակերպությունները բոլոր չպատվաստվածներին հորդորել են ընդունել անհրաժեշտ չափաքանակները: Նրանք եվրոպական երկրների իշխանություններին կոչ են արել վերանայելու առաջին եւ երկրորդ չափաքանակների ներարկման միջեւ ժամանակահատվածի հնարավորինս կրճատման հնարավորությունը հատկապես ռիսկային խմբի մարդկանց համար: