ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղում շփման գծի մոտակայքում 20 կմ ջրագծի անցկացման ինժեներական աշխատանքներ կատարելիս խաղաղապահներն ապահովել են քաղաքացիական մասնագետների անվտանգությունը։
Հեռավոր Թաղավարդ գյուղի ջրատարի վրա աշխատանքներ են իրականացվում 2021-ի հունիսի 11-ից։
Մեկնարկային-կարգավորման աշխատանքներից եւ 20 կմ երկարությամբ ջրագծի գործարկումից հետո Թաղավարդի եւ Կարմիր Շուկայի բնակիչները կապահովվեն խմելու ջրով:
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովն ասել է, որ տեղի բնակիչները օգնության համար դիմել էին Մարդասիրական արձագանքման կենտրոնին, եւ հիմա անվտանգության ապահովման միջոցառումներ են ձեռնարկվում Թաղավարդ բնակավայրի ջրատարի վրա պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում:
«Այդ ջրատարն անցնում է սահմանազատման գծի երկայնքով, դրա համար էլ խաղաղապահ ուժերի ներկայությունն անհրաժեշտ է»,- ընդգծել է Կոլեսնիկովը։