Իսրայելի օդուժը օգոստոսի 5-ի վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին։ «Հըզբոլլահ» շարժման հետ առնչություններ ունեցող «Ալ Մանար» հեռուստաալիքը հաղորդել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը երկու հարված են հասցրել Լիբանանի հարավին՝ Մահմուդիա քաղաքի մերձակայքին։
Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի՝ հարվածների թիրախում են եղել նախօրեին Իսրայելի հյուսիսային մի շարք բնակավայրերի հրթիռակոծության ընթացքում օգտագործված ռազմական ենթակառուցվածքները։ Հիմնական հարվածները հասցվել են հրթիռային կայաններին։