Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցում կարեւորել են տարածաշրջանային կայունության հասնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերը:
Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ նշված է, որ Ֆրանսիայի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են համագործակցել տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցում՝ հիմնվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցության վրա:
Զրույցի ընթացքում Մակրոնը իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության առթիվ։
Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշված է նաեւ, որ նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ առկա դժվարությունները պետք է հաղթահարել՝ հետեւելով նոյեմբերի 10-ի՝ Ֆրանսիայի աջակցությանն արժանացած համաձայնագրի կետերին: