Ըստ Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի՝ Ավստրալիայի խորհրդարանի 29 պատգամավոր միացել է նախորդ տարվա փետրվարին մեկնարկած տեղի հայկական, ասորական եւ հունական համայնքների նախաձեռնությանը՝ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։
Նախաձեռնությանը նոր միացած պատգամավոր Թրենթ Ցիմերմանը 2019-ին եղել է Հայաստանում, այցելել Ցեղասպանության հուշահամալիր եւ թանգարան։
Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական միության համանախագահ Ցիմերմանը հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունները ճանաչելու կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը:
Նա հիշեցրել է Ավստրալիայի առաջին խոշոր միջազգային մարդասիրական օգնության մասին, որն ուղղված էր 1915-ի սարսափները վերապրողներին օգնություն ցուցաբերելուն: