8-րդ գումարման Ազգային ժողովի երեք փոխխոսնակներն արդեն ընտրված են։ Իշխանական թեկնածուներ Ռուբեն Ռուբինյանի եւ Հակոբ Արշակյանի ընտրությունը հարթ էր ընթացել, թեեւ ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցել քվեարկություններին։
Մինչդեռ ընդդիմության թեկնածու Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում ընտրվեց միայն երրորդ քվեարկությամբ՝ ձայների 64 կողմ, 37 դեմ հարաբերակցությամբ։
107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 103-ը, երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրել էր «Հայաստան» դաշինքը։