Մարտունի գյուղի բնակիչ Սաթենիկ Խաչատրյանը արտերկրում կրթություն ստանալուց հետո, ծննդավայրի ռեսուրսները օգտագործելով, միջազգային ճամբար է հիմնել՝ «Իմ ագրիամառը»: Նպատակը քաղաքաբնակ դպրոցահասակ երեխաներին գյուղ տանելն ու գյուղացու ապրելակերպին ծանոթացնելն է, նրանց հետ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելը։ Ծրագրի շնորհիվ համայնքում նաեւ նոր եկամտի աղբյուր է ստեղծվել. տեղի ընտանիքները հյուրընկալում են երեխաներին, սովորեցնում, օրինակ, թել մանել, բուրդ գզել, արիշտա պատրաստել:
Ճամբարի մասին առավել մանրամասն կարող եք իմանալ առաջիկայում՝ «Ալիք Մեդիա Հայաստանի» էջում: