Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ երեկ երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Նիստի ավարտին ընդունված հայտարարության մեջ, ի թիվս Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհների, Կիպրոսի խնդրի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման եւ այլ թեմաների, առանձին անդրադարձ է եղել նաեւ Հայաստանին։
«Հայաստանը պետք է հրաժարվի ագրեսիվ հռետորաբանությունից ու գործողություններից եւ պետք է գնահատի Հարավային Կովկասում երկար ժամանակ անց ի հայտ եկած խաղաղության եւ կայունության հնարավորությունը»,- մասնավորապես նշված է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։
Բացի դրանից՝ Հայաստանի ղեկավարությանը կոչ է արվել, «ստանձնած պարտավորություններին հավատարիմ մնալով, զարգացնելու համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ»։