ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան տնօրեն Ջոն Ալելոն Սյունիքի մարզ են մեկնել։
USAID Armenia-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում դեսպանը նշել է, որ այստեղ հանգստանալու է եկել։
«Սյունիքը Հայաստանի իմ սիրած վայրերից է, քանիցս եղել եմ այստեղ եւ այս ամռանը, երբ անձնական ժամանակ ունեի, ցանկացա հենց այստեղ անցկացնել, «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում այցելել մեր գործընկեր «Բասեն» հյուրանոց՝ Հասմիկին, եւ միասին գեղեցիկ ճամբարային արշավ անցկացնել»,- նշել է դեսպանը։
Ջոն Ալելոն նշել է, որ առաջին անգամ է Սյունիքում։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը այստեղ շատ ծրագրեր է իրականացնում՝ հավելելով, որ բազմիցս առիթ կունենա վերադառնալու Սյունիքի մարզ։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը Սյունիք էր մեկնել նաեւ այս տարվա ապրիլին։