ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ օգոստոսի 6-ին՝ 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով նաեւ հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։
Հայկական կողմն իրականացնում է հակազդման եւ հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։ Հայկական կողմից տուժածներ չկան։