Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Տոկիոյի օլիմպիական ավանից այսօր դուրս են հանել Բելառուսի թեթեւ ատլետիկայի թիմի գլխավոր մարզիչ Յուրի Մոիսեւիչին եւ թիմի պաշտոնական ներկայացուցիչ Արտուր Շումակին։ Միջազգային օլիմպիական կոմիտեն նրանց զրկել է հավատարմագրից Քրիստինա Տիմանովսկայայի միջադեպի պատճառով։
Անացած կիրակի Բելառուսի մարզուհին Տոկիոյի օդանավակայանում դիմել էր ոստիկանների օգնությանը՝ հայտնելով, որ իր կամքին հակառակ իրեն բերել են օդանավակայան եւ ցանկանում են հարկադրաբար հետ ուղարկել Բելառուս։
Միջադեպից հետո Լեհաստանը մարզուհուն հումանիտար վիզա է տվել, եւ նա այժմ Վարշավայում է։ Տիմանովսկայան երեկ մամուլի ասուլիս եւ Reuters-ին բացառիկ հարցազրույց է տվել: Նա պնդել է, թե Բելառուս վերադառնալու դեպքում իրեն կա՛մ հոգեբուժարան կտանեին, կա՛մ բանտ։