ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ օգոստոսի 7-ին՝ 11:40-12:00-ն, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հերթական սադրանքի. տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես Սյունիքի մարզի՝ Սեւ լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան: