Ադրբեջանում պահվող եւ բանտարկության դատապարտված հայ ռազմագերիների հարազատները Կառավարության դիմաց բողոքի ցույց են անում։ Նրանք պահանջում են վարչապետ Փաշինյանի հետ հանդիպում՝ հայտարարելով, որ կմնան կառավարության շենքի մոտ այնքան ժամանակ, քանի դեռ հանդիպումը տեղի չի ունեցել։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ակցիայի մասնակիցները նշել են, որ Շիրակի մարզի 62 տղաներից 38-ը դեռ Բաքվում՝ գերության մեջ են։ Գերիների հարազատները ցանկանում են պարզաբանումներ ստանալ հայ ռազմագերիների վերադարձի շուրջ։