Ըստ հարկային օրենսգրքում կատարված փոփոխության՝ ՀՀ պետեկամուտների կոմիտեն հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցումը կտեղադրի հարկային մարմնի հաշվետվությունների էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում: Խոսքը վերաբերում է Հարկային օրենսգրքով նախատեսված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերին:
ՊԵԿ իրավաբանական վարչությունից հայտնել են, որ Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսած չվճարված հարկային պարտավորությունների գանձման եւ հարկ վճարողի գույքի արգելանքի կիրառման վարչական վարույթների ծանուցումներն արվելու են Օրենսգրքի պահանջներով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով։
Եթե տեղադրելու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողի անձնական էջ մուտք գործելն անհար է, ծանուցումը տեղադրվում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական համցանցային կայքում: Դրա մասին հարկ վճարողը իրազեկվելու է հարկային մարմնում բացված իր էլեկտրոնային փոստով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորել է վարչական վարույթների բազմակողմանիությունը, լրիվությունը եւ օբյեկտիվությունն ապահովելու եւ վարչական վարույթների վերաբերյալ հարկ վճարողների տեղեկացված լինելու նպատակով պարբերաբար հետեւել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջերին։