Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ 28-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի թիմի մասնակիցները նվաճել են 1 ոսկե եւ 6 արծաթե մեդալ:
Օլիմպիադան անցկացվել է առցանց, մասնակցել է շուրջ 590 ուսանող՝ աշխարհի ավելի քան 100 համալսարանից:
Երեւանի պետական համալսարանի ուսանող Վահան Մարտիրոսյանն արժանացել է ոսկե մեդալի, նույն բուհի ուսանողներ Արման Բայրամյանը, Վաչագան Դիլանյանը, Վահե Կարագուլյանը եւ Տիգրան Չթչյանը՝ արծաթե մեդալների: Հայ-ռուսական համալսարանի ուսանող Արման Ֆահրադյանը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի սան Հրաչ Եղիազարյանը եւս նվաճել են արծաթե մեդալներ:
Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան մասնակիցներին մարզել եւ թիմը ղեկավարել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը եւ Ալբերտ Գեւորգյանը: