ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները մեկուսացրել են Սյունիքի մարզի Ագարակ գյուղի եւ Ադրբեջանի սահմանային հատվածում բռնկված հրդեհը:
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ օգոստոսի 9-ին` 13։02-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրկին հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ եւ «Աժդանակ» ՍՊԸ-ի մեկ ջրատար։
Հրդեհը մեկուսացվել է 21։23-ին։ Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ:
ՀՀ ԱԻՆ-ից հիշեցրել են, որ օգոստոսի 8-ին նույն տարածքում դարձյալ հրդեհ է բռնկվել, որը մարվել է օգոստոսի 9-ի առավոտյան: Այրվել է 6 հա բուսածածկույթ, որից 4 հա տարածքը՝ հայկական կողմում։