Արցախի ՊԲ-ից հայտնել են, որ օգոստոսի 9-ին՝ 16:00-22:00-ն, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավարեւմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում։
Բացի հրաձգային զինատեսակներից՝ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:
Հայկական կողմից կորուստներ չկան: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հավատարիմ մնալու ձեռք բերված պայմանավորվածություններին եւ զերծ մնալու իրադրության հետագա լարմանն ուղղված քայլերից: