ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Բելառուսի նկատմամբ նոր խիստ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ երկրում անցկացված ոչ լեգիտիմ ընտրություններից եւ ընդդիմության դեմ շարունակվող բռնաճնշումների մեկնարկից ուղիղ մեկ տարի անց: Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունն ընդունել է մինչեւ օրս պատժամիջոցների ամենամեծ փաթեթը Բելառուսի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ։
Պատժամիջոցներ են սահմանվել 23 ֆիզիկական անձանց եւ 21 կազմակերպությունների նկատմամբ։ Դրանց թվում է Բելառուսի Օլիմպիական կոմիտեն: Վաշինգտոնը պնդում է, թե մարզական կառույցը ներգրավված է փողերի լվացմանն աջակցելու, վիզաների սահմանափակումները շրջանցելու գործարքներում:
Մեծ Բրիտանիան եւս պատժամիջոցներ կսահմանի Լուկաշենկոյի ավտորիտար վարչակազմի դեմ: