Շրջակա միջավայրի նախարարությունն ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Ուրասար գյուղից 1․2 կմ դեպի հյուսիս-արեւելք գտնվող ջրաշուշանների լճի մոտ վաճառում են Կարմիր գրքում գրանցված այդ ծաղիկը։
ՇՄՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է, որ ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի օգտագործումը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 93-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը կամ դրանց արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքող քաղաքացիները կտուգանվեն սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80 000 ՀՀ դրամ), իսկ պաշտոնատար անձինք՝ հարյուրհիսնապատիկի (150 000 ՀՀ դրամ) չափով: