Ըստ Business Insider պարբերականի՝ Թուրքիան լուրջ ներդրումներ է կատարում պաշտպանական արդյունաբերության մեջ: Վերջին շրջանում Անկարան զգալիորեն ընդլայնել է ռազմական տեխնիկայի արտադրությունը: Դա արվում է Հյուսիսատլանտյան դաշինքից կախվածությունը հնարավորինս նվազեցնելու նպատակով:
Վերջին տարիներին Անկարան զգալիորեն ընդլայնել է սպառազինությունների՝ թնդանոթների, հրթիռների, տանկերի եւ ռազմանավերի արտադրությունը եւ նույնիսկ դարձել է զենք արտահանող երկիր: Մասնավորապես հունիսին Թուրքիան փորձարկել է Atmaca թեւավոր հրթիռը, որը թուրքական բանակում կփոխարինի ամերիկյան արտադրության նույնատեսակ Harpoon հրթիռային համակարգին:
Ռուսաստանի հետ ռազմարդյունաբերական ոլորտում սերտ համագործակցության համար իր դեմ սահմանված պատժամիջոցներից առաջացած վնասը Թուրքիան ձգտում է հասցնելու նվազագույնի: Ռազմական արդյունաբերության մեջ Թուրքիայի ակտիվ ներդրումները նաեւ Ռուսաստանից հետ չմնալու նպատակ են հետապնդում: