Չինաստանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություններ են սկսել Չինաստանի հյուսիսում։
Պեկինն ու Մոսկվան ձգտում են ավելի սերտացնելու համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի, միջազգային ու տարածաշրջանային անվտանգութան ապահովման ոլորտում։
Զորավարժությունները, որոնց, ընդհանուր առմամբ, ներգրավված է տասը հազար զինվորական, ավելի քան 200 ռազմական ինքնաթիռ ու ծանր զրահատեխնիկա, կտեւեն հինգ օր։ Մասնակիցները նաեւ նոր զինատեսակներ կփորձարկեն։
Ըստ «Կոմերսանտ» պարբերականի՝ ռուս զինվորականներն այս տարի առաջին անգամ չինական զենք կկիրառեն։
Ռուս-չինական համատեղ զորավարժանքներն առաջին անգամ անցկացվել են 2005-ին։