Մոսկովյան դատարանը մերժել է ընդդիմադիր գործիչ, կալանավորված Ալեքսեյ Նավալնիի հայցն ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ չպատճառաբանելով, թե ինչ հիմքով է նման որոշում ընդունել։ Նիստին Պեսկովը չի ներկայացել։
Նավալնին վիճարկում էր Պեսկովի խոսքերը, թե ինքը, ըստ ամենայնի, աշխատում է արեւմտյան հատուկ ծառայությունների համար։ Ամիսներ առաջ, երբ Նավալնին քիմիական նյութով թունավորվելուց հետո մեկնել էր Գերմանիա՝ բուժման, Ռուսաստանի նախագահի խոսնակն ասել էր, թե նրա հետ Կենտրոնական հետախուզական վարչության մասնագետներն են աշխատում, եւ Նավալնիի բոլոր հայտարարությունները թելադրվում են ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից։
«Դատարանը մերժեց մեր դիմումը՝ առանց որեւէ ապացույց ուսումնասիրելու»,- Թվիթերում գրել է Նավալնիի փաստաբան Վալերիա Արշինովան: