Արցախի հարավային հատվածներում՝ Վարանդայի եւ Հադրութի ուղղություններում կատարված որոնողական աշխատանքների ընթացքում Վարանդայից (Ֆիզուլի) տարհանվել է եւս երկու աճյուն:
Արցախի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հունան Թադեւոսյանը հայտնել է նաեւ, որ մեկից ավելի աճյուններ, հիմնականում՝ մասունքներ, հայտնաբերվել են Հադրութի շրջանում: Փրկարարներն աճյունները եւ մասունքները տեղափոխել են դատաբժշկական բյուրո:
Հադրութի շրջանից հայտնաբերված աճյունների թիվը կհրապարակվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո` անցած 9 ամսվա ընթացքում, Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից տարհանվել է ընդհանուր 1634 աճյուն: