Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ հուլիսին Վրաստան 230902 օտարերկրյա այց է իրականացվել, ինչը համաճարակի պայմաններում ամենաբարձր ցուցանիշն է: Հարկ է նշել, որ հուլիսին այցելությունների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 403.7%-ով, սակայն 2019-ի նույն ամսվա տվյալներին զիջում է 73.8%-ով:
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ Վրաստան հուլիսին ամենաշատ օտարերկրյա այցեր են կատարել Թուրքիայի քաղաքացիները. 35000 այցելություն, աճը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 91․3%: Հաջորդը Ռուսաստանն է՝ 25100 այցելություն, աճը՝ 497.9%, այնուհետեւ՝ Ուկրաինան՝ 24500 այցելություն, աճը՝ 193․2%: Հայաստանը չորրորդ տեղում է՝ 19700 այցելություն, աճը՝ 101․9%: Հնգյակը եզրափակում է Իսրայելը՝ 17600 այցելություն, աճը՝ 70․16%:
2021-ի հունվարից հուլիս Վրաստանի ուղղությամբ իրականացվել է ընդհանուր առմամբ 695000 օտարերկրյա այց, ինչը 45.5%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածին, 83%-ով՝ 2019-ի հունվար-հուլիսին:
Հունվար-հունիսին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 299.8 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 34%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Նշենք, որ Վրաստանը 2020-ին բաց էր միայն հունվարին եւ փետրվարին: Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով մարտից սահմաններն փակվեցին եւ երկրում բազմաթիվ սահմանափակումներ մտցվեցին: