Իտալիայի Ջենովա քաղաքում տեղադրվելու է Հայոց ցեղասպանության մասին գրությամբ հուշատախտակ:
Նախաձեռնությունը Իտալիայի «Լիգա» կուսակցության առաջնորդ Լորելլա Ֆոնտանայինն է: Տեղեկությունը հաղորդել է La voce di Genova-ն:
Ֆոնտանան նշել է, որ ցեղասպանությունների խնդիրը դեռեւս արդիական է աշխարհում, եւ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու նրա մասին իրազեկելը կարող են կանխել այն սպանությունները, որոնք կատարվում են կրոնական հողի վրա: Նա ավելացրել է, որ այս առումով դեռեւս լռություն է աշխարհում:
Կայքը տեղեկացնում է, որ 1915-1916 թվականներին Անատոլիայում բարբարոսաբար սպանված մեկ ու կես միլիոն հայերի հիշատակի հուշատախտակը տեղադրվելու է քաղաքի Կոլոմբո հրապարակում, որտեղ ծխական համայնքն ամեն երեքշաբթի խաղաղության աղոթք է կատարում:
Նշենք, որ Ջենովայի քաղաքային խորհուրդը դեռեւս 1998-ին է ճանաչել հայոց ցեղասպանությունը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։