Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռաիսին երկրի արտգործնախարարի պաշտոնում առաջադրել է նախկին փոխարտգործնախարար, իսկ այժմ խորհրդարանի խոսնակի միջազգային հարցերով օգնական Հոսեին Ամիրաբդոլահյանին։
Վերջինս հայտնի է Արեւմուտքի հանդեպ կոշտ հայացքներով։ Ամիսներ առաջ, անդրադառնալով Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին, նա Թվիթերում գրել է, թե ճնշումները չեն կարող ազդել Թեհրանի վրա։
«Իրանը Ամերիկայի հետ ուժի եւ սպառնալիքների ներքո չի բանակցի»,- ընդգծել է Ամիրաբդոլահյանը։
Խորհրդարանը նոր արտգործնախարարի եւ կառավարության մյուս անդամների թեկնածությունը կքննարկի այսօր՝ օգոստոսի 11-ին։