Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Բելառուսի կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլլերը հայտնել է, որ Լեհաստանը ներգաղթյալների չդադարող հոսքի պատճառով Բելառուսի հետ սահմանի հսկողությունն ուժեղացնելու միջոցներ է ձեռնարկում:
Լեհ սահմանապահների տվյալներով 2021-ի սկզբից առ այսօր լեհ-բելառուսական սահմանը խախտելիս ձերբակալվել է ավելի քան 870 անօրինական ներգաղթյալ: Դա՝ այն դեպքում, երբ միայն ամբողջ նախորդ տարվա ընթացքում ձերբակալվել է 122 մարդ:
Այս տարվա հուլիսին պաշտոնական Վիլնյուսը հայտարարել էր Բելառուսի հետ սահմանին անօրինական ներգաղթյալների թվի կտրուկ ավելացման մասին:
Նախօրեին էլ Լատվիան արտակարգ դրության ռեժիմ է սահմանել անօրինական ներգաղթյալների հետ կապված իրադրության պատճառով: