Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկհովենը հայտարարել է, որ ԱՀԿ-ն կորոնավիրուսի «Յոտա» հիմնամանրէն խիստ վտանգավոր չի համարում:
«Կորոնավիրուսի այս տարբերակը տարածված է հիմնականում ԱՄՆ-ում: Մենք ունենք տվյալներ 27 հազար դեպքերի մասին, եւ թվաքանակը գնալով նվազում է: Այս փուլում եկել ենք եզրահանգման, որ այս տարբերակը սովորականից վտանգավոր չէ»,- ասել է փորձագետը:
Կերկհովենը հավելել է, որ ԱՀԿ-ն շարունակում է մշտադիտարկել իրադրությունը, եւ տվյալ պահին «Դելտա» հիմնամանրէն վտանգավորության աստիճանով մի քանի անգամ գերազանցում է «Յոտային»: