Լատվիայի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ երկրի կառավարությունը հաստատել է 1,7 միլիոն եվրո գումարով Բելառուսի հետ սահմանին փշալարեր անցկացնելու մասին որոշումը:
Նախարարության հաշվարկներով՝ սահմանային ենթակառուցվածքների կառուցման նպատակով 2022-ին հավելյալ կպահանջվի 14 միլիոն, 2023-ին՝ 19 միլիոն, իսկ 2024-ին՝ ավելի քան 6 միլիոն եվրո:
Լիտվայից հետո Լատվիան եւս բախվել է Բելառուսի տարածքից անօրինական միգրանտների ներթափանցման խնդրի հետ: Միայն օգոստոսի 6-10-ը ձերբակալվել է 295 մարդ, իսկ տարեսկզբից ի վեր՝ ընդհանուր առմամբ, 355-ը:
Լատվիայի իշխանությունները սահմանների հսկման համար ուժեղացված վերահսկողություն են հայտարարել ու ներգրավել են նաեւ սահմանապահների ու բանակը: