Ամերիկյան գիտնականները մշակել են արհեստական բանականության համակարգ, որը կարող է գանգուղեղի եռաչափ պատկերների վրա գտնել ուռուցքներն ու որոշել դրանց տեսակը: Հետազոտության տվյալները հրապարակվել են RSNA (Radiological Society of North America) միջազգային գիտական ընկերակցության կայքի Radiology: Artificial Intelligence բաժնում:
Աշխատության հեղինակներից մեկը՝ Վաշինգտոնի համալսարանի աշխատակից Սաթրաջիտ Չաքրաբարտին, նշել է, որ խորացված ուսուցումը կարելի է օգտագործել ուղեղում նորագոյացությունների ավտոմատ հայտնաբերման, դասակարգման եւ վտանգավորության գնահատման նպատակով:
«Ապագայում մագնիսառեզոնանսային շերտագրության նկարների ներյրոցանցային վերլուծությունը կփոխլրացնի կամ անգամ կփոխարինի հիստոախտաբանական հետազոտություններին»,- ընդգծել է գիտնականը։
Ուղեղի քաղցկեղի դեմ պայքարն, ըստ գիտնականների, բարդ է նրանով, որ ուռուցքի հնարավոր հետքերի որոնումների, դրա տեսակի ու վտանգի աստիճանի հայտնաբերման համար անհրաժեշտ է նորագոյացությունից նմուշ վերցնել հետազոտության համար: Դա միշտ չէ, որ անվտանգ է հիվանդի համար եւ մեծ ջանքեր ու տեւական ժամանակ է պահանջում: